Եռօրյա աշխատաժողով Գեղարքունիքի մարզում՝ ի նպաստ Լճաշեն համայնքի զարգացման
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Եռօրյա աշխատաժողով Գեղարքունիքի մարզում՝ ի նպաստ Լճաշեն համայնքի զարգացման

Եռօրյա աշխատաժողով Գեղարքունիքի մարզում՝ ի նպաստ Լճաշեն համայնքի զարգացման

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» (ՏԶՀԿ) ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Լճաշենը պատմության հոլովույթներում․ Լճաշենի ֆենոմենը» խորագրով եռօրյա աշխատաժողով։ Առաջին անգամ Հայաստանում համայնքի ՏԻՄ-ը, ՀԿ-ները, բիզնես ոլորտը, գիտական հաստատությունը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը) և թանգարանը (Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան) համագործակցել են՝ ի նպաստ համայնքի բացառիկ ու ֆենոմենալ պատմամշակութային ժառանգության գիտականորեն վերարժևորման  ու հանրահռչակման և դրա միջոցով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման։ 

Աշխատաժողովի բացմանը և հետագա աշխատանքներին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզի հոգևոր առաջնորդ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ավելի քան 10 գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ, Լճաշեն համայնքի բնակիչներ։

Միջոցառման ընթացքում առաջին անգամ Հայաստանում համայնքի ավագանու որոշմամբ Լճաշեն համայնքի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել գիտնականին՝ հնագետ, պատմական գիտություների թեկնածու Լևոն Պետրոսյանին, որը մեծ ներդրում ունի Լճաշեն հնագիտական հուշարձանի ուսումնասիրության և դրա՝ աշխարհի հնագիտական շրջաններին հասու դարձնելու գործում։ Սկիզբ է դրվել գիտնականի վաստակը հավուր պատշաճի գնահատելու մի նոր ինստիտուտի։

«Լճաշենցիների միավորում» ՀԿ-ն ևս իր կողմից հուշամեդալ է շնորհել հնագետներ  Լևոն Պետրոսյանին և արժանահիշատակ Հարություն Մնացականյանին, որն առաջիններից էր, որ սկսել էր զբաղվել Լճաշեն հնագիտական հուշարձանի ուսումնասիրությամբ՝ հայտնաբերելով ու բացահայտելով Հայաստանի պատմության թանգարանի զարդը հանդիսացող 3500 տարեկան փայտյա սայլերն ու լճաշենյան բացառիկ մշակույթը։  

Միջոցառումների առանցքը գիտաժողովն էր, որի ժամանակ հնչել է 17 գիտական զեկույց Լճաշեն հնագիտական հուշարձանի ու լճաշենյան բացառիկ գտածոների վերաբերյալ, որոնք կհրապարակվեն գիտական հոդվածերի ժողովածուի տեսքով։

Միջոցառման ընթացքում գիտնականների, Լճաշեն համայնքի բնակիչների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակվել է համայնքի զբոսաշրջային զարգացման ռազմավարությունը, իսկ մարզի և համայնքի ղեկավարները խոստացել են, որ ամեն կերպ կաջակցեն դրա իրականացմանը։ Որոշվել է նաև, որ միջոցառումը կդառնա ամենամյա և միջազգային, քանի որ Լճաշենը հետաքրքիր է ոչ միայն հայ գիտնականներին․ աշխարհի տարբեր երկրներում ևս բազմաթիվ գիտական աշխատություններ են գրվել լճաշենյան հնավայր և գտածոների թեմաներով և կարևոր է, որ դրանք ևս հնչեն այստեղ, և օտարերկրյա գիտնականները ևս հնարավորություն ունենան տեղում տեսնելու Լճաշենը, շփվելու լճաշենցիների ու հայ գործընկերների հետ, ինչը, բնականաբար, Լճաշենի վերաբերյալ ճանաչողությունը նոր մակարդակի վրա կբարձրացնի։

«Լճաշեն՝ թանգարան բաց երկնքի տակ» ծրագրի համակարգող Սաթիկ Բադեյանն իր փակման խոսքում ասել է, որ Լճաշեն մտնող ցանկացած զբոսաշրջիկ պիտի ստանա միայն գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն, հետևաբար գիտնականների այս համագործակցությունը համայնքի հետ պիտի լինի շարունակական և նրանց աջակցությամբ միայն համայնքը կարող է հասնել իր առջև դրված տեսլականին՝ դառնալ հնագիտական տուրիզմի կենտրոնը տարածաշրջանում։ 

Աշխատաժողովն անցկացվել է «Լճաշեն՝ թանգարան բաց երկնքի տակ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  ՏԶՀԿ-ի կողմից՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Նորարարություն հանուն փոփոխության» Հայաստան ծրագրի ենթադրամաշնորհով՝ Թայդս կենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Թեմայի այլ նորություններ