Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    24 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    24 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք` Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Պաշտոնական այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

***

ՌԴ հարավային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` քաղաքապետարանում կայացավ Երևանի և Դոնի Ռոստովի ղեկավարների պաշտոնական ձևաչափով հանդիպումը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիրը: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվեցին 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն նկատել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:

«Արդեն 15 տարի է, ինչ Երևանն ու Դոնի Ռոստովը եղբայր քաղաքներ են: Վստահ եմ, որ ստորագրված ծրագիրը նոր աշխուժություն կհաղորդի երկու քաղաքների փոխգործակցությանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Փորձի փոխանակման տեսանկյունից՝ շատ կարևոր են նաև փոխայցելությունները»,-նշել է Ալեքսեյ Լոգվինենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների եղբայրական հարաբերությունները լրացուցիչ կխթանեն բազմակողմ կապերի ընդլայնումը:

«Վստահաբար կարող եմ նշել, որ Ռոստովը և Ռոստովի երկրամասը երկու քաղաքների համագործակցության առումով կարող են օրինակ ծառայել: Այն ուղղությունները, որոնք տեղ են գտել ծրագրում, երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, և ես իմ հերթին կներդնեմ իմ բոլոր ջանքերը դրանք կյանքի կոչելու համար: Իսկապես կա լայն դաշտ գործակցություն ծավալելու կրթության, առողջապահության, քաղաքաշինական, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Հայկ Մարությանը:

***

Երևանի պատվիրակության անդամները եղել են նաև Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցում: Վարդագույն տուֆով կառուցված տաճարը Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայերի հոգևոր կենտրոնն է և կարևոր նշանակություն ունի հայապահպանության գործում:

***

1970-ական թվականներից Դոնի Ռոստովում գործում է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Մշակութային կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու պատվիրակության անդամները շրջել են ցուցասրահներում, ծանոթացել արժեքավոր հավաքածուին: Թանգարանը մինչև 2011 թվականը գտնվել է Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում` Հայրապետովների տանը։ Ցուցանմուշների մեջ կան հայերեն գրքեր, 18-րդ դարի կենցաղային իրեր, որոնցից առավել արժեքավորը պղնձե 47 առարկաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոնի Ռոստով են բերել թերակղզու բնակիչները։

Թեմայի այլ նորություններ