Երևանում կանցկացվի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. 350 պատվիրակ կժամանի, որոնց մի մասը կայցելի ՀՀ սահմաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Երևանում կանցկացվի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. 350 պատվիրակ կժամանի, որոնց մի մասը կայցելի ՀՀ սահմաններ

Երևանում կանցկացվի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. 350 պատվիրակ կժամանի, որոնց մի մասը կայցելի ՀՀ սահմաններ

Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց 2023-ի բյուջեի կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 120 մլն դրամ՝ այս տարվա նոյեմբերի 18-20-ին Երևանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը անցկացնելու նպատակով:

Նախապես որոշված է եղել, որ այս նստաշրջանը պետք է անցկացվի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, սակայն, 2023թ․-ի փետրվարին պարզ դարձավ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով Ուզբեկստանի կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։

Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակ է ուղղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին առ այն, որ ՀՀ ԱԺ-ն պատրաստ է հյուրընկալել աշնանային նիստը Երևանում:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելը հնարավորորություն կտա Հայաստանում հյուրընկալել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորների։ Նիստի ընթացքում երեք գլխադասային հանձնաժողովներում հնարավորություն կընձեռվի քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում նրանց այցը կազմակերպել նաև Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող հատվածներ։

Նախատեսվում է անցկացնել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակությունների և ՀՀ ԱԺ համապատասխան բարեկամական խմբերի միջև։

2023թ. սեպտեմբերի 11-ին Երևան են ժամանել ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պարալլեսը, նիստերի համակարգող Օդիլ Լելարջը և հասարակական կապերի պատասխանատու Անժելիկա Իվանիշչևան՝ Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմապերպման նախապատրաստական աշխատանքները քննարկելու, միջոցառման անցկացման վայրըտեսնելու և պայմաներին ծանոթանալու համար։

 

ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ներկայացված պահանջների հիման վրա կատարվել է ծախսերի նախնական հաշվարկ, որը կազմել է մոտ 145.1 մլն դրամ, որից 25.1 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ԱԺ տնտեսված միջոցների հաշվին, 120.0 մլն դրամը՝ ՀՀ 2023 թվականի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Թեմայի այլ նորություններ