Երեւանի մի շարք շենքեր հանվեցին գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, նրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    24 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    24 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Երեւանի մի շարք շենքեր հանվեցին գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, նրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը

Երեւանի մի շարք շենքեր հանվեցին գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, նրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ կառավարության 2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին»  որոշման ցանկից հանվեցին Պուշկինի 4 տուն․ Պուշկինի 8․ Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։

Այս որոշմամբ «Դոլմամա» ռեստորանի շենքի տարածքը ևս հանվեց գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը:

«Նման պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումը, քանդումը, տեղափոխումը մեր կառավարության համար ընդունելի չէ, և համաձայն այս որոշման՝ մենք այս սկզբունքից ելնելով շարունակելու ենք այդ քաղաքականությունը վարել»,- ասաց Ավինյանը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է նաև «Դոլմամա» ռեստորանի շենքին:

 Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն էլ նշեց, որ այսօր գործում է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը գերակա հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման և այդ տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործընթացների վիճակը։

Թեմայի այլ նորություններ