Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում որոշակի ժամերին կարգելվի բեռնատարների երթևեկությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    71%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում որոշակի ժամերին կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում որոշակի ժամերին կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի բեռնաթափման համալիր ծրագրով առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: Նախագիծը ներառում է նաև կայանատեղիների որոշակի և՛ գնային, և՛ գոտիավորման վերանայում: 

«Սա մի ճանապարհ է, որով բոլորս միասին պետք է անցնենք՝ հանրային գրագետ հաղորդակցություն ապահովելով: Մարդիկ կարող են մտածել, որ ինչ-որ բան են թանկացնում, որպեսզի ավելի գումար հավաքեն, բայց իրականությունն այն է, որ Երևանի փոքր կենտրոնն ուղղակի արդեն ֆիզիկապես իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում, և սկսած կենտրոնից մենք որոշակի կարգավորումներ պետք է ստեղծենք՝ զուգահեռաբար զարգացնելով հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը Երևանում պետք է ունենա առավելություն, և մարդիկ օգտվելիս պետք է վստահ լինեն, որ դա ավելի շահեկան է և՛ ֆինանսական, և՛ ժամանակի խնայողության տեսանկյունից»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
***
Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով պայմանավորված՝ շուտով շահագործման կհանձնվի ավտոբուսի համար Հերացի փողոցում առանձնացված հերթական գիծը: Փոփոխությունն իրականացվում է հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների թիվն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փոխադրամիջոցների քանակը: Այս պահին իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ: 
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ փուլը կներառի Թումանյան փողոցը: 
***
Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ և կիրակի օրերին նախատեսվում է սահմանափակել փոխադրամիջոցների երթևեկությունը: 
***
Գործադիրը շուրջ 620 մլն դրամ է հատկացրել Երևանի մետրոպոլիտենին.  կփոխարինվի 32 անվազույգ և 4 կմ ռելս: Բացի այս, նախատեսված է ևս 200 մլն դրամի պահեստամասերի ձեռքբերում: 
***
Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի ևս 170 նոր ու ժամանակակից ավտոբուսով:  
***
Մայրաքաղաքում մեկնարկում է ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Նախագիծը կիրականացվի Ավանի 5՝ 13 կմ երկարությամբ և  Նոր Նորքի 12՝ 21 կմ երկարությամբ քաղաքային նշանակության փողոցներում: Հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ամուր շերտի ճաքալցմամբ և գծանշմամբ, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ: Գծանշումների համար սահմանվել են որակապես նոր պահանջներ, առաջացած փոսերը վերացնելու համար էլ կտրվի մեկ օր ժամանակ:
 

Թեմայի այլ նորություններ