Երևանի հանրային տրանսպորտի նոր շարժակազմում մի քանի ամսից կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Երևանի հանրային տրանսպորտի նոր շարժակազմում մի քանի ամսից կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ

Երևանի հանրային տրանսպորտի նոր շարժակազմում մի քանի ամսից կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ

Երևանի հանրային տրանսպորտի թարմացվող շարժակազմում մի քանի ամսից կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը: Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները»,-ասվում է գրառման տեքստում:

Մարությանն ընդգծել է, որ ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով: «Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները»,-եզրափակել է Մարությանը:

Թեմայի այլ նորություններ