Երևանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը կոչ է անում պայքարել ապօրինի շինությունների դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Երևանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը կոչ է անում պայքարել ապօրինի շինությունների դեմ

Երևանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը կոչ է անում պայքարել ապօրինի շինությունների դեմ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին բարձրացրեց Աջափնյակում և Երևանի տարբեր վարչական շրջաններում հանգստյան, աշխատանքային օրերին իրականացվող ապօրինի շինարարության խնդիրը՝ շեշտելով, որ հարցը պետք է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի:

«Եթե առաջ շաբաթ-կիրակի օրերին էր կատարվում ապօրինի շինարարությունը, ապա այժմ՝ նաև աշխատանքային օրերին, մարդիկ հանդգնում են ապօրինի խանութներ տեղադրել կանաչ գազոնների մեջ»,- նշեց նա:

Եղիազարյանը դիմեց քաղաքապետին՝ նշելով, որ օրենքի բաց կա, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: Նրա խոսքով՝ վարչական շրջանների ղեկավարները չեն ցանկանում որևէ քայլ ձեռնարկել օրենքից դուրս, իսկ օրենքով չկա մի կետ, որը կպաշտպանի համայնքային հողերը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց Եղիազարյանին՝ շեշտելով, որ քաղաքապետարանն օրենքից դուրս չի գործելու:

Մարությանը հիշեցրեց, որ դեռ 2019-ի փետրվարին օրենքի փոփոխության մշակված նախագիծն ուղարկել են ՀՀ կառավարություն: Ըստ օրենքի՝ համայնքային և պետական հողի վրա ոչ մի ինքնակամ շինություն չպետք է  օրինականացվեր:

«Այդ հստակ նախագիծը կանգնեցնելու էր ապօրինի շինանարությունը ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում, սակայն որոշումը չի ընդունվել, ինչի պատճառները ես չգիտեմ: Մենք եղել ենք հետևողական ու աշխատել ենք»,- ընդգծեց Մարությանը:

Թեմայի այլ նորություններ