Երևանի ավագանին կքննարկի մայրաղաքաքի փողոցներից մեկը Հրանտ Վարդանյանի անվամբ կոչելու հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Երևանի ավագանին կքննարկի մայրաղաքաքի փողոցներից մեկը Հրանտ Վարդանյանի անվամբ կոչելու հարցը

Երևանի ավագանին կքննարկի մայրաղաքաքի փողոցներից մեկը Հրանտ Վարդանյանի անվամբ կոչելու հարցը

Երևան քաղաքի ավագանին հունիսի 22-ի նիստում կքննարկի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցը բարերար, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող Հրանտ Վարդանյանի անվամբ կոչելու մասին նախագիծը: Այն ներառված է Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:

 

«Ըստ նախագծի որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ էկոնոմիկայի նախարարի, «Գրանդ Հոլդինգ» ընկերության և Հայաստանի գործատուների հանրապետական միության գրությունները: Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից»,- նշված է նախագծում:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյանների և Շահամիր Շահամիրյանի անունները կրող փողոցներ: ՀՀ կառավարության որոշումներից մեկի համաձայն՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը թույլատրվում է օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է նաև Շենգավիթի Շահամիր Շահամիրյանի փողոցն անվանափոխել Շահամիրյանների փողոց՝ նպատակ ունենալով հավերժ պահել հայ մեծանուն մտածողներ հայր և որդի՝ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունները:

Հրանտ Վարդանյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, առաջընթացի, հզորացման, երկրում բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման և հայկական արտադրանքի արժևորման գործում: Նրա կողմից ստեղծված ընկերությունները նշանակալի կարևորություն են ունեցել հայաստանյան ներքին շուկայի զարգացման, հայրենական արտադրության վերականգնման ու խթանման, մի շարք այլ երկրներում հայկական արտադրանքը ներկայացնելու և մրցակցային ամուր դիրքեր ունենալու տեսանկյունից:

Թեմայի այլ նորություններ