Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 11 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    17 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 11 քաղաքացի

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 11 քաղաքացի

Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

 

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:

Թեմայի այլ նորություններ