Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, որտեղ այս պահին գտնվում են նաև Ստեփանակերտի, Քաշաթաղի, Բերձորի հաստատություններից տեղափոխված երեխաներ։
 
«Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է երեխաների խնամքի կազմակերպմանը, որը հիմնված է երեխաների կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական և այլ կարիքներին աջակցություն ցույց տալու վրա։
 
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն և Արցախի երեխաների հաստատության տնօրենի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատության տարածքում տեղակայված կացարաններով, ծանոթացել երեխաների հետ։
Երեխաները Պաշտպանին տեղեկացրել են, որ հաճախում են համայնքի դպրոց, իսկ նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է հաստատությունում։
 
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է բարեգործական հիմնադրամի աշխատանքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի երեխաներին աջակցություն տրամադրելու գործում՝ շեշտելով, որ երեխաներին առնչվող հարցերում պետք է մշտապես հաշվի առնել նրանց լավագույն շահը։
 
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների ընթացքում և դրանց արդյունքում ականատես եղանք երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների, ինչպես նաև այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից ոչ պատշաճ և ոչ համաչափ արձագանքի։ Վերացական և հռչակագրային բնույթ ունեցող կոչերից առավել կարևոր է երեխաների իրավունքների ակնհայտ խախտումների վերացումը և դրանց բացառման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումն ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային հանրության, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:
 
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն»,- ասված է հայտարարությունում:
 

 

Թեմայի այլ նորություններ