Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    70%
    4 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող  մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։ Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իրենք շատ լավ հասկանում են, որ գործարանի շինհրապարակում դրոշների բարձրացումը  չի կարող երաշխիք լինել, որ ադրբեջանցիները էլ չեն կրակելու ու չեն փորձելու խոչընդոտել շինարարությանը։ «Սա ուղղակի արձանագրումն է մեր տնօրենների խորհրդի որոշման, որը կայացվել է երկարատև քննարկումների արդյունքում։ Մենք սրանով արձանագրում ենք, որ այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը»,- ասաց նա։

Հակոբյանը շեշտեց, որ միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշում կայացնել  Երասխում մետաղաձուլարանի կառուցումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետությունից իրենք կառուցելու թույլտվությունն ու օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ունեն։

Թեմայի այլ նորություններ