Եռաբլուրում կատարված խուլիգանության և 2 պատգամավորի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերը, երկու անձի մասով, ուղարկվել են դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Եռաբլուրում կատարված խուլիգանության և 2 պատգամավորի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերը, երկու անձի մասով, ուղարկվել են դատարան

Եռաբլուրում կատարված խուլիգանության և 2 պատգամավորի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերը, երկու անձի մասով, ուղարկվել են դատարան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության դեպքի էական հանգամանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թ․ սեպտեմբերի 21ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հ․ Ասլանյանի, Հ․ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, նաև՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ԱԺ պատգամավոր Հ․ Աղազարյանին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ  2023 թ․ սպետեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ա․ Գ․-ն, Ա․ Ա․-ի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, գտնվելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հ․ Աղազարյանի և Հ․ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին։

Այդ ընթացքում Ա․ Գ․-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ Ա․Ա․-ն հրել և սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել և թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված երկու անձանց վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։

Ա․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշված երկու անձանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Խուլիգանական արարքներին այլ անձանց առերևույթ մասնակցության մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Թեմայի այլ նորություններ