Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եռաբլուրի գործով որոշում է կայացվել:
«2022թ. սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը / 9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ»,- ասված է գրառման մեջ։