ԵՄ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը հաղթահարելու երկրի առջև ծառացած մարտահրավերները
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ԵՄ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը հաղթահարելու երկրի առջև ծառացած մարտահրավերները

ԵՄ-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը հաղթահարելու երկրի առջև ծառացած մարտահրավերները

 Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով  հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Այս մասին ասված է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարությունում:

«Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով  հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչել երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընգծել է քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը  խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Դիմում-բողոքները կամ հայցադիմումները պետք է մանրակրկիտ և արդյունավետ եղանակով քննության առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ  նախատեսված համապատասխան ընթացակարգերը:

Թեմայի այլ նորություններ