ԵՄ-ն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը. Դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի ՀՀ-ում. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    80%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ԵՄ-ն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը. Դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի ՀՀ-ում. Փաշինյան

ԵՄ-ն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը. Դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի ՀՀ-ում. Փաշինյան

ԵՄ-ն, օրինակ, ճանաչել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, 2022-ի հոկտեմբերի 6-ին բանակցությունների ընթացքում սեղանին դրված է եղել քարտեզ, որը ճշգրիտ արտահայտել է իրականությունը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը մեղադրում է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը ցույց չեն տվել Հայաստանի ինքնիշխան տարածքը, այդ դեպքում ո՞ր երկիրն է ցույց տվել մեր տարածքը:

«2023-ի մայիսի 14-ին բանակցությունների սենյակում կախված է եղել մեծ քարտեզ, ընդ որում ընդգծված է եղել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Նաեւ դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի Հայաստանի տարածքում: Այդ փաստն արձանագրվել է նաեւ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ»,-ասաց նա:

Հարցին, թե վերջին անգամ հայ գերիների վերաբերյալ երբ է քննարկում ունեցել, վարչապետը պատասխանեց. «Կզարմանաք, բայց այսօր առավոտյան: Ում հետ, չեմ կարող ասել, ինչ եմ քննարկել, էլի չեմ կարող ասել: Այսինքն կարող եմ ասել՝ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, այդ ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության եւ աննպատակահարմարության հարցը: Երեկ կեսօրին էլ եմ քննարկել, ժամն էլ կարող եմ ասել՝ 15.00-ից 15.45-ը: Այդ թվում անհետ կորած մեր հայրենակիցների հարցը»:

Թեմայի այլ նորություններ