ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը

ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը

Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի բնակչությանը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության պատճառով։

 Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով եվրոպացի դեսպանների տարեկան համաժողովում:
 
«Եվրամիությունը կավելացնի մարդասիրական օգնությունը 25 միլիոն եվրոյով։ Այսպիսով, ԵՄ-ն ընդհանուր առմամբ 100 միլիոն եվրո կծախսի Գազայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության համար»,- ասել է նա։
 
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, բայց միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։ Բացի այդ, ինչպես ընդգծել է ԵՀ ղեկավարը, պատմությունը ցույց է տվել, որ Գազայի շրջափակումը ոչ թե ազատում է այս տարածքը ահաբեկիչներից, այլ ոչնչացնում է բնակչության տնտեսությունն ու բարեկեցությունը։

Թեմայի այլ նորություններ