ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    83%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    76%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակության այցին, այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Ազատության» հարցին ի պատասխան, դեսպանը հայտնեց, որ
Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար։

Վասիլիս Մարագոսը, սակայն, չհստակեցրեց՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։

 

«Ավելի ուշ կլինեն քննարկումներ, բայց Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ։ Սակայն, մենք պատրաստվում ենք մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին: Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարեվերջին կամ տարեսկզբին՝ այս ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», - ասաց Մարագոսը։

Եվրամիությունից հայտնել էին, որ ԵՄ պատվիրակության երևանյան հանդիպումների ընթացքում «լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։

Թեմայի այլ նորություններ