ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման հետևանքների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման հետևանքների մասին

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման հետևանքների մասին

ԱԳ նախարարի խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին աջակցելու ուղիները, անվտանգության հարցերը և երկրում բարեփոխումների շարունակականությունը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք որոշեցինք ուժեղացնել առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ ծառայողներով և ավելի շատ պարեկներով սահմանի զգայուն հատվածներում: Եվ մենք կուսումնասիրենք Հայաստանին հնարավոր աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- ասել է նա:

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի դեպքում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Նա կոչ է արել վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հիմնվելով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կատարած աշխատանքի վրա։

«Անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և մենք պարտավոր ենք շարունակել մեր միջնորդական դերը», — ասել է Բորելը:

Նա տեղեկացրել է, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշել են հրավիրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ հանդիպման շրջանակներում միանալու իրենց։

Թեմայի այլ նորություններ