ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում

ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։

Իր ելույթում Սամվել Մկրտչյանն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, որոնք լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում և ձևաչափի կենսունակության հարցում: Ընդգծվել է նոր իրողությունների պայմաններում ձևաչափի շրջանակներում համագործակցության բովանդակությունը հարստացնելու, ձեռքբերումները պահպանելու և մասնակից երկրների դիմադրողականությունն ամրապնդելու նպատակով հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Հայկական կողմն անդրադարձ էկատարել ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել ։ 

Այս համատեքստում Սամվել Մկրտչյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու և այնտեղի հայ բնակչությանը բռնի ուժով տեղահանելու փաստը:

Թեմայի այլ նորություններ