ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ամառային նստաշրջանի աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ամառային նստաշրջանի աշխատանքները

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ամառային նստաշրջանի աշխատանքները

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները:

Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն ընդգծել է մի շարք զեկույցների շրջանակներում պատվիրակության անդամների շեշտադրումները, որոնք առնչվել են հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նշվել է նաև, որ «Մամուլի ազատության, հանրային վստահության և մարդկանց իրազեկված լինելու իրավունքի մասին» զեկույցում խոսվել է Ադրբեջանում ընթացող բազմաթիվ սահմանափակումների մասին, որի հետևանքով գեներացվել է թշնամանք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:

Պատվիրակության անդամները զեկույցներում ներկայացրել են հարցեր, որոնք առնչվել են մեր երկրին, մասնավորապես խոսվել է հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Տաթևիկ Հայրապետյանի հավաստմամբ՝ ակտիվ քննարկումներ են ընթացել ԵԽԽՎ հանձնաժողովներում, բարձրացվել են մեզ հուզող մի շարք խնդիրներ: Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակների ելույթներին` նա նշեց, որ նրանք խոսում են հնարավոր խաղաղության մասին, սակայն դա կեղծ թեզ է, քանի որ վերադառնալով իրենց երկիր՝ այցելում են ինչ-որ ռազմավարի պուրակ, տարածում ատելություն մեր նկատմամբ: «Դրա լավագույն արձագանքը Ալիևի ռազմատենչ ելույթներն են՝ ուղղված մեր երկրին ու ժողովրդին»,- ասաց նա:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ եվրոպական կառույցում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են հայկական կողմին: ԵԽԽՎ ներկայացուցիչների հիմնական մասը, ըստ նրա, համարում է, որ առանց հայ ռազմագերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել և երկխոսել: ԱԺ պատգամավորը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում բարձրացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցը ու դատապարտել ադրբեջանական կողմին:

Եվրոպական կառույցում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն անդրադարձավ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մի շարք օրակարգային հարցերի, այդ թվում` երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրներին: Նշեց, որ պատերազմի ժամանակ տասնյակ դպրոցներ են քանդվել, ինչի հետևանքով խախտվել են երեխաների կրթության, ինչպես նաև նրանց խաղաղ ապրելու իրավունքները: «ԵԽԽՎ-ում մեզ հուզող հարցերի շուրջ կա դրական ընկալում»,- ընդգծեց Սոս Ավետիսյանը:

Օրվա բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին հայ ռազմագերիների վերադարձին:

Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ ամեն ինչ պետք է անել միջազգային հանրության ուշադրությունն այդ խնդրի շուրջ պահելու համար:

Սոս Ավետիսյանն անընդունելի համարեց ռազմագերիների հարցի շահարկումը:

Թեմայի այլ նորություններ