ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Ֆրանսիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Ֆրանսիա

ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Ֆրանսիա

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի հունվարի 21-27-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի  ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը։  Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ստրասբուրգ կմեկնեն պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը,  ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը,  Հռիփսիմե  Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, «Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը,  ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։ 

ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2024 թվականի հունվարի 7-10-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ 

Թեմայի այլ նորություններ