Դիանա Գասպարյանը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերների հետ. քննարկվել են համագործակցության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Դիանա Գասպարյանը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերների հետ. քննարկվել են համագործակցության հեռանկարները

Դիանա Գասպարյանը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերների հետ. քննարկվել են համագործակցության հեռանկարները

Համայնքապետ Դիանա Գասպարյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել պետական համակարգի աշխատանքին: 

Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի ֆեսբուքյան էջից: 

Համայնքի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի, սենատոր Պիեր Ուզուլիասի, Ֆրանսիայի քաղաքապետների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Լիսնարի, Նորմանդիա վարչական շրջանի Էր դեպարտամենտի ղեկավար Լորենս Բուսիեի, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեմի Բոլեգի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Իսի լե Մուլինոյի քաղաքապետի և փոխքաղաքապետներ Արթուր Խանջյանի և Քլեր Գիշարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիների ընդլայնումը հատկապես զբոսաշրջության ոլորտում և «Խելացի քաղաքներ» համագործակցության պայմանագրի շրջանակում, որը հաստատվել էր 2019 թվականին:

Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքի կազմակերպման ֆրանսիական փորձի հնարավոր կիրառումը համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատանքները կազմակերպելիս, դրանց արդյունավետությունն ու հեռանկարները:

Գասպարյանի այցը Ֆրանսիա եղել է  «Ապագա կերտող անձանց հրավեր» ծրագրի շրջանակում, որի նպատակը մասնակցի ծանոթացումն է՝ ֆրանսիական գերատեսչությունների աշխատանքի մոդելին, նոր կապերի ստեղծումը՝ հետագա փոխգործակցության համար։

Թեմայի այլ նորություններ