Դիակի վրա առկա է եղել դանակի 7 հարված. ինչպես է 26-ամյա երիտասարդը սպանել տրանսգենդեր կնոջը. հայտնի է նաև նրա անունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դիակի վրա առկա է եղել դանակի 7 հարված. ինչպես է 26-ամյա երիտասարդը սպանել տրանսգենդեր կնոջը. հայտնի է նաև նրա անունը

Դիակի վրա առկա է եղել դանակի 7 հարված. ինչպես է 26-ամյա երիտասարդը սպանել տրանսգենդեր կնոջը. հայտնի է նաև նրա անունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի ՔՈԳՎ պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի (վարչության պետ՝ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի) Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ), ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների (բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի) և Ոստիկանության Աշոքցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով՝ (բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ), ժամերի ընթացքում տաք հետքերով հայտնաբերել են երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևանում առանձնակի դաժանությամբ 28-ամյա տրանսգենդեր կնոջը սպանած կասկածյալին։

Ոստիկանության Կենտորանական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ենթադրյալ սպանություն կատարողը Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Էռնեստ Ե․-ն է, ով նույն օրը Toyota մակնիշի ավտոմքենայով Արմավիրի մարզից ժամանել է Երևան և Կողբացի 1 հասցեի մոտ կայանել է ավտոմեքենան, ապա բարձրացել 11-րդ հարկի 51 բնակարան, որտեղ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա Ադրիաննա Լ․-ի մարմնի տարբեր մասերին և հանցագործության հետքերը ոչնչացնելու նպատակով դին և բնակարանը այրել է։

Այսօր՝ գիշերը ժամը 02։30-ի սահմաններում Էռնեստ Ե․-ն «Բավրա» սահմանային անցակետով փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, սակայն ոստիկանների օպերատիվ, գրագետ ու ճիշտ գործողությունների արդյունքում նա բռնվել է և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ՝ ժողովրդի կողմից հայտնի «հզորների» քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով երեկ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 185 հոդվածի 1-ին մասի և 264 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նա խոստովանել է կատարվածը, դատաբժիշկն էլ հայտնել է, որ դիակի վրա առկա է եղել 7 հետք։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Թեմայի այլ նորություններ