Դեսպանը հանդիպել է Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    24 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    24 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Դեսպանը հանդիպել է Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպանը հանդիպել է Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 7-ից 8-ը Լյուքսեմբուրգում այցով գտնվող Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի կարդինալ Ժան Կլոդ Հոլերիշի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Սիմոն Բեկի, ԱԳՆ ներկայացուցիչների, խորհրդարանական խմբակցությեւնների, քաղաքական ուժերի և գործարար շրջանակների հետ։

Տ. Բալայանը կարդինալ Հոլերիշին փոխանցել է Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թ. Հայաստան այցից արված լուսանկարը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների քրիստոնեական ինքնությանը և բարեկամական կապերին։ Զրուցակիցներն խոսել են Հայ առաքելական և Լյուքսեմբուրգի կաթոլիկ եկեղեցիների միջև շփումները խորացնելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու փոխադարձ հետաքրքրության մասին։

ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական հանցագործություններին, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են Արցախի և հարակից շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական-մշակութային հուշարձանները։

Թեմայի այլ նորություններ