Փոփոխություններն ուղղված են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը․Արմեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Փոփոխություններն ուղղված են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը․Արմեն Սիմոնյան

Փոփոխություններն ուղղված են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը․Արմեն Սիմոնյան

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության լրատվության բաժնից՝ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված առցանց մամուլի ասուլիսում ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի կարգավորումներին ուղղված ՀՀ ՏԿԵ նախարարության օրենսդրական վերջին նախաձեռնությունները։

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների նախագծով Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ ընկերությունների համար նախատեսվում է սահմանել ճանապարհային վճար: Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամ։ Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից:

Ա․Սիմոնյանի խոսքով՝ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում: «Այս նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին: Այն մեքենաները, որոնք 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգվածով բեռնափոխադրում կիրականացնեն, 1 կիլոմետրի դիմաց կվճարեն մինչև 50 դրամ ճանապարհային վճար: Ուսումնասիրելով նաև միջազգային փորձը՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ ամենաօպտիմալ առավելագույն գինը պետք է կազմի 50 դրամ»,- պարզաբանել է Ա․ Սիմոնյանը:

Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող որոշ կարգեր ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը։

«Միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ։ Ցածր վարկանիշը կարող է ազդել լիազոր մարմնի կողմից այդ ընկերությանը, օրինակ, բեռնափոխադրման իրավունք տալու որոշման վրա»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ վարորդների համար էլ սահմանվել են նախնական մասնագիտական որակավորման դասընթացների պահանջ։

Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև ավտոմեքենաների տեխզննության գործընթացում նախատեսվող փոփոխություններին և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Ա․ Սիմոնյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել դիմապակուն փակցվող կտրոններից և հնարավորություն կտա առցանց հետևել տեխզննության գործընթացին:

«Առաջարկվող փոփոխությունները բացառապես ուղղված են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը և անվտանգ շահագործմանը»,-նշել է փոխնախարարը։

Թեմայի այլ նորություններ