Դատարանը Արմեն Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Դատարանը Արմեն Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին

Դատարանը Արմեն Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հավելելով, որ նրան տեղափոխել են հուլիսի 3-ին:

«Այնպես չէ, որ նրա առողջական վիճակը լավ է: Ունի շաքարային դիաբետ»,- ասաց Ալեքսանյանը:

Պաշտպանի խոսքով` երբ Չարչյանին տեղափոխում էին քրեակատարողական հիմնարկ, կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան ուղեգիր, որ նա բժշկական հսկողության կարիք ունի, և այդ բժշկական հսկողությունը փաստացի նրան այս պահի դրությամբ չի ապահովվում:

«Արդեն ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար»,- հավելեց Ալեքսանյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ`  «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով՝ նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021 թ. հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: 

Նախաքննության ընթացքում վերոնշյալ արարքները կատարելու համար նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության ցուցակում ընդգրկված Ա. Չարչյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: 

Մինչ այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ Ա. Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  միջնորդություններով, որոնք ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր:

Թեմայի այլ նորություններ