Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    58%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    82%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.41945
  • Դոլար = 388.242

Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող  ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել  նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,-մանրամասնեց  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:

Թեմայի այլ նորություններ