Ցույցեր և՛ Երևանում, և՛ մարզերում. ոստիկանությունն ուժ կիրառեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    83%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    76%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ցույցեր և՛ Երևանում, և՛ մարզերում. ոստիկանությունն ուժ կիրառեց

Ցույցեր և՛ Երևանում, և՛ մարզերում. ոստիկանությունն ուժ կիրառեց

Իշխանությունների հեռացման պահանջով բողոքի ակցիաներն այսօր էլ շարունակվեցին, մի փոքր այլ ձևաչափով։ Հիմնականում երիտասարդներից կազմված ոչ մեծ խմբեր «իրազեկման երթեր» էին անցկացնում՝ քաղաքացիներին հորդորելով դուրս գալ փողոց։

«Ցեղասպանություն հանդուրժող ժողովրդին ցեղասպանելու են և Սյունիքում, և Երևանում, և Տավուշում, և Գյումրիում», - ասում էին նրաք։

Երևանյան ակցիայի մասնակիցները մի քանի վայրում կանգ առան. նախ ասելիք ունեին նախագահական նստավայրի առջև, ապա նույնաբովանդակ հայտարարություններ հնչեցրին կառավարական ամառանոցների առջև. «Նիկոլ Փաշինյանից ազատվել է պետք օր առաջ, ժամ առաջ ազատվել է պետք, որպեսզի կարողանանք հայ փրկել, Ստեփանակերտում էլ հայ երեխու վիզ չկտրեն, խնդրում ենք բոլորին նորից ու նորից դուրս եկեք փողոց ձեր տներից, աշխատանքից, դասի, իջեք ու պայքարեք»։

Երթերն անցնում էին փողոցներով և բակերով, անգամ բացօթյա սրճարաններով։ Ամփոփիչ հանրահավաք այսօր չեն նախատեսել։

Իշխանափոխության պահանջով ձևավորված «Ազգային կոմիտեն», որի կազմում մի քանի ընդդիմադիր գործիչներ են, ավելի վաղ տեղեկացրել էր՝ շաբաթ օրը ինքնաբուխ անհնազանդության ակցիաներ են լինելու։

Ցույցեր նաև մարզերում անցկացվեցին։

«Պահանջում ենք ապահովել արցախցիների անվտանգությունը»,- ասում էին Վանաձորում երթի դուրս եկած քաղաքացիները։ Նույնը՝ Գյումրիում։

«Մենք իշխանություններից պահանջում ենք, որ մեր արցախահայերը, չտարանջատենք հային արցախցուն, որովհետև բոլորս հայ ենք, որպեսզի նրանց անվտանգությունն ապահովի», - ասաց մասնակիցներից մեկը։

Օրվա առաջին կեսին որևէ միջադեպ ցուցարարների և ոստիկանների միջև չեղավ։ Իրադրությունը փոխվեց ժամեր անց, նախ ոստիկանությունն ուժ կիրառեց և բերման ենթարկեց Երասխ- Երևան մայրուղու Արտաշատի հատվածը փակած ցուցարարներին։ Ապա մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում իրավիճակը լարվեց։

Շաբաթվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ 45 մարդ ձերբակալվել է, նրանցից չորսն անչափահասներ են։ Այժմ կալանավորված հինգ անձ կա, հայտարարում է Քննչական կոմիտեն։

Քննչականը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, բռնություն գործադրելու կամ այդպիսի կոչեր հնչեցնելու, խուլիգանությունների և այլ դեպքերով 26 քրեական վարույթ են նախաձեռնել։ Ընդհանուր առմամբ քրեական հետապնդում է հարուցվել 49 մարդու նկատմամբ։

Երեկ բերման ենթարկվեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց նրա փաստաբանը, կրտսեր Քոչարյանին ձերբակալել են 4 ոստիկանի ծեծի ենթարկելու կասկածանքով, հենց իրենք՝ կարմիր բերետավորներն են հաղորդում ներկայացրել։ Հրապարակված տեսանյութերում, մինչդեռ, երևում է, որ ոստիկաններն են ուժ գործադրում։

Քոչարյանի փաստաբանն, իր հերթին, ոստիկանների դեմ է հաղորդում ներկայացրել, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոչ ոստիկանների, ոչ էլ Լևոն Քոչարյանի նկատմամբ մեղադրանք ակժմ հարուցված չէ։

Ընդդիմությունը վաղն է հանրահավաք հրավիրել, իրենց մյուս ծրագրերի մասին դեռ չեն տեղեկացրել։

Թեմայի այլ նորություններ