Չեմ հիշում, որ Հայաստանը երբևիցե այսքան ցածր գործազրկության մակարդակ ունեցած լինի. ՀՀ ֆինանսների նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    86%
    11 կմ/ժ
  • Արարատ 25°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    66%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Չեմ հիշում, որ Հայաստանը երբևիցե այսքան ցածր գործազրկության մակարդակ ունեցած լինի. ՀՀ ֆինանսների նախարար

Չեմ հիշում, որ Հայաստանը երբևիցե այսքան ցածր գործազրկության մակարդակ ունեցած լինի. ՀՀ ֆինանսների նախարար

Գործազրկության մակարդակը Հայաստանում գնալով նվազում է: Այդ մասին Ազգային ժողովում ԱՍՀՆ-ի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումների մասով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ես չեմ հիշում, որ այսքան ցածր գործազրկության մակարդակ ունեցած լինի Հայաստանը երբևիցե: Բայց նաև համաձայն եմ, որ աշխատանքի հետ կապված ծրագրերը պետք է լավարկվեն»,- ասաց նախարարը:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ևս հաստատեց՝ Հայաստանում կա գործազրկության ցածր մակարդակ: Ըստ այդմ՝ 2023-ին 11,7 տոկոս է, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13 տոկոս: Սա իր ազդեցությունը պետք է թողնի նաև աղքատության կրճատման ցուցանիշների վրա, կարծում է Նարեկ Մկրտչյանը:

«2022 թվականի աղքատության ցուցանիշը հրապարակվեց: Եթե նախորդ տարի 26,5 տոկոս էր, ապա հիմա ունենք 24,8 տոկոս: Նաև ծայրահեղ աղքատությունն է նվազել 1,5-ից 1,2 տոկոս: Սա այն դեպքում, երբ Համաշխարհային բանկի տարբեր փորձագետներ նախորդ տարի այս տարվա համար, հաշվի առնելով տարբեր գործոններ, կանխատեսում էին մինչև 39,6 տոկոս աղքատության հնարավոր աճ»,- ասաց նախարարը:

Թեմայի այլ նորություններ