Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Dailysabah-ը: Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։ «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը»,- ասված էր ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։ 

Թեմայի այլ նորություններ