Չարչյանի նկատմամբ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը. ՀՔԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Չարչյանի նկատմամբ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը. ՀՔԾ

Չարչյանի նկատմամբ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը. ՀՔԾ

Հայկական Ժամանակը գրում է.

Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, նշել է, որ գործը հարուցվել է ՀՔԾ խոսնակի ներկայացրած զեկուցագրի հիման վրա։

«Արմեն Չարչյանի գործը հարուցվել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա։ Մի հատ էլ դրան ավելացում` օգտագործվել է անանուն աղբյուր` «Բաղրամյան 26»-ում (տելեգրամյան ալիք) հրպարակված, որը հետագայում պարզվեց` մոնտաժված ձայնագրություն է»,– ասել է Վարդևանյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ տեսագրությունն իրավապահներին է ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Անկախ դիտորդ» ՀԿ–ն, Վարդևանյանը նշել է. ««Անկախ դիտորդը» չի ուղարկել, «Բաղրամյան 26»-ում հրապարակվել է, ՀՔԾ–ի մամուլի խոսնակը զեկուցագիր է կազմել ու դրա հիման վրա քրեական գործ է հարուցվել»։

Ի պատասխան Վարդևանյանի հայտարարության, ՀՔԾ -ից ՀԺ-ին հայտնեցին, որ այս կապակցությամբ արդեն իսկ իրենց կողմից պարզաբանում տրվել է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը.«Այսինքն`քրեական գործը հարուցվել է ոչ թե զեկուցագրի, այլ դրա առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, որից հետո նրա հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր, որոնց շրջանակներում էլ վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ ստուգողական գործողություններ, այդ թվում`ուսումնասիրել հայտնի ձայնագրությունը»,-հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ դատարանն օրեր առաջ Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանի որոշման հրապարակումից առաջ նա տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ: «Իզիմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:

Թեմայի այլ նորություններ