Բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ

Բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՊԵԿ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Միաժամանակ հայտնում ենք, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է և (կամ) սահմանափակված է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային մարմինների կողմից այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ:

Թեմայի այլ նորություններ