Բորելն ու Բայրամովը քննարկել են ԵՄ-Ադրբեջան գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Բորելն ու Բայրամովը քննարկել են ԵՄ-Ադրբեջան գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Բորելն ու Բայրամովը քննարկել են ԵՄ-Ադրբեջան գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպման օրակարգում են եղել ԵՄ-Ադրբեջան գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները:

«Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել: ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցությանը», - նշել է Բորելը։

Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն՝ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա վստահության ամրապնդման ուղղությամբ վերջին միջոցառումների դրական ազդեցությունը։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում այդ հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը: Ըստ հաղորդագրության՝ Բորելը միաժամանակ շեշտել է, որ Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են կարգավորման գործընթացում Միության անաչառ միջնորդական դերը։

«Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության միակ ճանապարհն է»,- նշել է Բայրամովը։

Թեմայի այլ նորություններ