«Բորելի՝ տները լքած 150․000 հայերի մասին հայտարարությունը կեղծ է, վտանգավոր և սադրիչ»․ Ադրբեջանի ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Բորելի՝ տները լքած 150․000 հայերի մասին հայտարարությունը կեղծ է, վտանգավոր և սադրիչ»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Բորելի՝ տները լքած 150․000 հայերի մասին հայտարարությունը կեղծ է, վտանգավոր և սադրիչ»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի՝ ԼՂ հայերի՝ իրենց տները լքելու մասին հայտարարությունն անվանել է կեղծ, վտանգավոր և սադրիչ։ 

«ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ տները լքած 150․000 հայերի մասին հայտարարությունն անընդունելի է և խեղաթյուրող։ Սխալ է ԵՄ պաշտոնյայի կողմից հերթական անգամ սխալ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ անելը։

Ակնհայտ է ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի անտարբերությունը Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի անօրինական ներկայության հարցի նկատմամբ, որն Ադրբեջանին սպառնացող հիմնական աղբյուրն էր և հանգեցրեց հակաահաբեկչական միջոցառումների իրականացմանը. մեր երկրի նկատմամբ բացահայտ կողմնակալության օրինակ»,- հայտարարել է նա։ 

Հաջիզադեի խոսքով՝ Բորելի նման հայտարարությունները՝ «ի պաշտպանություն անջատողական միտումների», զարմանալի են։

«Հակառակ միջազգային կազմակերպությունների գնահատականների, այն պնդումները, թե իբր Հայաստան և այլ երկրներ տեղափոխված հայ բնակիչները բռնի կերպով վտարվել են տարածաշրջանից, և նրանց թվի միտումնավոր ուռճացումը, սուտ են և վկայում են վտանգավոր միտումի մասին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարում է, որ տարածքը լքած հայերի թիվը 100 հազար է, Ժոզեպ Բորելի հիշատակումը 150 հազար հայերի մասին, որոնք լքել են այս տարածքը, լուրջ թյուրիմացություն է առաջացնում։

Բացի այդ, Բորելի նման հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությունն այս ուղղությամբ։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԵՄ ներկայացուցչին վերջ տալ նման վտանգավոր և սադրիչ հայտարարություններին»,- ասված է հայտարարությունում։

Թեմայի այլ նորություններ