Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին

Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:

«Հռոմի ստատուտի հետ կապված՝ անցած շաբաթ աշխատակազմը, արդեն պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ԶԼՄ-ների հայտարարությունների մասին՝ նախարարն ասաց.

«Կարեն Անդրեասյանի հետ կապված ԶԼՄ հայտարարությունները, իմ կարծիքով, բամբասանքներ են, նույնիսկ ընթացակարգային լավ չեն պատկերացնում՝ ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները որոնք են: Ուղղակի, իմ խորին համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձևերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց դա իրենց պաշտպանական ստրատեգիան է: 

Բնական է, որ իրավախախտները, որոնք ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձևով պաշտպանվեն: Օրինակ՝ եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ՝ որևէ չինովնիկ՝ նախկին կամ ներկա, ասում է, որ սա քաղաքական հետապնդում է, եթե դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի, որ ճնշում է: Բոլորն իրենց ձևով պաշտպանվում են: Նորմալ է, մենք էլ ժողովրդավար երկրում ենք, բոլորի կարծիքը լսում ենք, բայց չենք շեղվում մեր օրակարգից»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ազատության մեջ լինելուն, Գրիգոր Մինասյանն ասաց. «Ես համարում եմ, որ մեր երկրում անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ. որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքերով պատասխանատվությունից խուսափելը»:

Թեմայի այլ նորություններ