Բերման են ենթարկվել տերմինալը թալանած «Վանդամը», «Չակ Նորիսը», «Շվարցենեգերը»․ հատուկ օպերացիա Երևանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    76%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    59%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Բերման են ենթարկվել տերմինալը թալանած «Վանդամը», «Չակ Նորիսը», «Շվարցենեգերը»․ հատուկ օպերացիա Երևանում

Բերման են ենթարկվել տերմինալը թալանած «Վանդամը», «Չակ Նորիսը», «Շվարցենեգերը»․ հատուկ օպերացիա Երևանում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վարչության ծառայողները Պարեկային գնդի ծառայողների հետ իրականացրել են օպերացիա, որը կրել է «Օպերկոտ աջից» անվանումը:

Ոստիկանները Մյասնիկյան պողոտայում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 32-ամյա Ադամ Պ.-ին, 32-ամյա Հովհաննես Պ.-ին և 40-ամյա Կարեն Ա.-ին: Վերջիններս եղել են BMW մակնիշի ավտոմեքենայով:  

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նշված անձինք Գայի պողոտայի 19/95 հասցեի մոտ տեղադրված տերմինալը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից գողացել դրամապահոցը:

Եռյակին բռնելուց հետո պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նրանցից մեկի մոտ գտնվող ձեռքի պայուսակում հայտնաբերվել է գողացված 23 հատ 20.000, 6 հատ 10.000, 6 հատ 5.000, 1 հատ 2.000 և 55 հատ 1.000 թղթադրամներ, իսկ BMW-ում էլ՝ հափշտակված դրամապահոցը:

Երբ իրավապահները փորձել են նրանց ձերբակալել, վերջիններս հայտարարել են, թե իրենք մարտարվեստի գիտակներ են, որ իրենցից մեկին կոչում են «Վանդամ», մեկին՝ «Չակ Նորիս», մյուսին էլ՝ «Շվարցնեգեր»:

Նշված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թեմայի այլ նորություններ