ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու

Բարձրագույն դատական խորհրդում այսօր ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը. միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 26-ին, ժամը՝ 15.00-ին: Նկատենք, որ Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ հեռախոսային ձայնագրություն, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին:

Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։  Հուլիսի 9-ին էլ Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ստացել է դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իր, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պարտականություններն այնժմ կատարում է խորհրդի տարիքով ամենատարեց անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը: 

Թեմայի այլ նորություններ