Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 22°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը: 

Շոլցը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Գերմանիան լիովին աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս հանդես է գալիս Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղ լուծում գտնելու օգտին։

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղ այցելությունը Շոլցն անվանել է «դրական քայլ, որը պետք է օգտագործել այդ ուղղությամբ հետագա աշխատանքի համար»:

Թեմայի այլ նորություններ