Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    14 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հաստատել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

Այս մասին գրում է tass-ը:

«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների արդիական հարցերին։

«Քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը: Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Կասպյան հնգյակում համագործակցության հարցերի շուրջ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) շրջանակներում։

Թեմայի այլ նորություններ