Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը

Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը:

«Սա մեր առաջին այցն է Հայաստան: Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին նման բարդ ժամանակներում»,- ասել է Ժոֆրուա Դիդիեն:

«Կարևորում եմ ձեր այցը Հայաստան նման ճգնաժամային իրավիճակում և բարձր եմ գնահատում ձեր ցուցաբերած համերաշխությունը, այն արագ արձագանքը, որը ԵԽ-ն ցուցաբերում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: Համերաշխությունն ակնառու է նաեւ ԵԽ-ում կատարվող աշխատանքներում:

Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, շատ կարևոր են Հայաստանի համար: Դրանք ուղեցույց եւ օրինակ են ԵԽ մյուս երկրների համար՝ որպես գործողությունների ծրագիր»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստանը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը և ակնկալում է ԵԽ գործուն աջակցությունը:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներին և ուղիներին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ