Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    1 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալնախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության արդյունքներին ու փոխգործակցության հետագա հնարավորություններին։

Մասնավորապես, Ռուստամ Բադասյանը խոսել է նոր Պարեկային ծառայության ստեղծման, դիմորդների հավաքագրման գործընթացներից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Գլխավոր դատախազությունում ձևավորված հատուկ ստորաբաժանումից, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ուղղությամբ տարվող աշխատանքներից, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության դրական արդյունքներից։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին թվարկված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ցուցաբերած շարունակական աջակցության համար և ընդգծել, որ ընթացիկ արդյունքներն արդեն իսկ խոսում են երկու երկրների կառավարությունների հարաբերությունների որակի մասին։

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը սկսելուն ընդառաջ հանդիպելու և Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում, մասնավորապես, նոր հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորման և ոստիկանության բարեփոխումների շուրջ, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը քննարկելու համար։

Թեմայի այլ նորություններ