Բացել է կայանված ավտոմեքենայի դուռն ու կրակել վարորդի ոտքերին. Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    81%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20626
  • Դոլար = 388.01

Բացել է կայանված ավտոմեքենայի դուռն ու կրակել վարորդի ոտքերին. Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է

Բացել է կայանված ավտոմեքենայի դուռն ու կրակել վարորդի ոտքերին. Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 8.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ սրունքների հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել փարաքարցի 30-ամյա մի երիտասարդ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳՆ Արմավիրի մարզային վարչությունից և Վաղարշապատի բաժնից օպերատիվ խումբ և ՊԾ կարգախումբ էին մեկնել բժշկական կենտրոն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ժամը 7.30-ին անհայտ անձը մոտեցել էր Երևան-Արմավիր ճանապարհին՝ Փարաքար գյուղի հատվածում, ճամփեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենային և, բացելով առջևի դուռը, կրակել էր վարորդի ոտքերին:

Վաղարշապատի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբեր ամսվա սկզբին փարաքարցի երիտասարդը Երևանի քաղաքապետարանի մոտ մեքենան վարելու հարցի շուրջ վիճել էր երևանցի 28-ամյա երիտասարդի քրոջ հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյել էին իրար:

28-ամյա երիտասարդը տեղեկանալով այդ մասին՝ երկու ընկերների հետ, նախնական համաձայնությամբ, նոյեմբերի 24-ի ժամը 7-ի սահմաններում «Տոյոտա» մակնիշի մեքենայով դարանակալել էին փարաքարցի երիտասարդի բնակության վայրում, և երբ նա նստել էր իր «Ֆորդ» մակնիշի մեքենան, 28-ամյա երիտասարդը մեքենայի դուռը բացել և, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակից կրակել էր նրա ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 8-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին, խոստովանել արարքը և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը և յոթ փամփուշտ:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 26-ամյա և 32-ամյա երկու երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ