Բացարձակ սուտ է. Աշոտ Փաշինյանը հերքում է զոհվածների ծնողների պնդումները, թե ասել է՝ իր ծնողները «թուրք են, դավաճան»
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Բացարձակ սուտ է. Աշոտ Փաշինյանը հերքում է զոհվածների ծնողների պնդումները, թե ասել է՝ իր ծնողները «թուրք են, դավաճան»

Բացարձակ սուտ է. Աշոտ Փաշինյանը հերքում է զոհվածների ծնողների պնդումները, թե ասել է՝ իր ծնողները «թուրք են, դավաճան»

Մինչ այսօր մեկնարկած դատական նիստը՝ Աշոտ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ առևանգե՞լ են իրեն, թե՞ ինքնակամ է նստել Գայանե Հակոբյանի մեքենան:

Աշոտը նշեց, որ կինն ի սկզբանե իրեն չի տեղեկացրել «Եռաբլուր» գնալու մասին:

«Չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան: Մեքենան նստելու մասին չէ խոսքը: Առևանգումը սկսվեց այն պահից, երբ տիկին Գայանեն ինձ թույլ չտվեց իջնել մեքենայից: Ես ասել եմ՝ տիկին Գայանե, հարգելիս, չի եղել այսքան ժամանակ, որ ցանկանաք, բայց չկարողանաք ինձ հետ հանդիպել կամ զանգել: Չի եղել նման բան ոչ մեկի հետ: Ասել եմ՝ իմ կամքին հակառակ հիմա ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»: Մինչ այդ ինձ տիկին Գայանեն ասել է՝ նստենք մեքենան՝ զրուցելու համար»,- նշեց նա:

Աշոտ Փաշինյանը նաև բացարձակ սուտ համարեց զոհվածների ծնողների պնդումները, թե ասել է՝ իր ծնողները «թուրք են, դավաճան»:

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան։

Այս մասին այսօր Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Աշոտ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ իրեն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը պետք է ազատ արձակվի։ 

Փաշինյանը նշեց, որ գործի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունի, ամեն ինչ ասվել է իր տված ցուցմունքներում։ 

Թեմայի այլ նորություններ