Բաբայանը պարզաբանել է՝ ով է իրեն լիազորել Բաքվի բանակցությունը, և ինչու Ադրբեջանը չի ուզում ԼՂ-ի հարցը քննարկել ՀՀ-ի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    58%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

Բաբայանը պարզաբանել է՝ ով է իրեն լիազորել Բաքվի բանակցությունը, և ինչու Ադրբեջանը չի ուզում ԼՂ-ի հարցը քննարկել ՀՀ-ի հետ

Բաբայանը պարզաբանել է՝ ով է իրեն լիազորել Բաքվի բանակցությունը, և ինչու Ադրբեջանը չի ուզում ԼՂ-ի հարցը քննարկել ՀՀ-ի հետ

Ես համարում եմ որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են «5-րդ շարասյան» լրատվամիջոցները: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը՝ մանրամասնելով.

«Երբ որ պարոն Բաբայանը դուրս էր եկել, սկսել էիք աշխարհով մեկ թմբկահարելը, թե ոնց է անցել, նրան պետք է ձերբակալեին: Երբ որ երկու օր էս ամբողջը եփել եք, ադրբեջանցիք էլ հասկացել են, որ կարելի է և ձերբակալել, մի հատ էլ շոու անել: Ու արեցին: Մինչև իմ անցնելը, ինձանից հետո և իմ հետ 25 մարդ է անցել՝ գլխավոր դատախազ էլ, գեներալներ, շտաբի պետեր, բրիգադի հրամանատարներ էլ, ինչո՞ւ ոչ մեկին չեն ձերբակալել, ինձ էլ հետը: Հենց դուք ասիք՝ եղավ: Հետո էլ ասում եք՝ Բաբայան դու ես մեղավոր, Բաբայանն ինչ կապ ունի, չեմ հասկանում»:

Ինչպես ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա:

 

«Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը ԼՂ ԱԺ-ն է, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում դա: Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում՝ կհեռացնի նախագահին, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնել, կամ բանակցել»,- ասել է Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու է գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարելու է գոյություն ունենալ։

Լրատվամիջոցների հետ զրույցում ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը նաև նշել է, որ ինքն ավելի վաղ ասել էր ԼՂ իշխանություններին, որ ունակ չեն կառավարել, և պետք է հեռանան, այդ մարդիկ իրենց ամբիցիաներով երկիրը հանձնել են, դա փաստ է, չեն կարող հերքեն:

«Մարդիկ հանցագործ են և պետք է պատասխան տան (նկատի ունի Սավել Շահրամանյանին): Երկիրը թալանել, կերել են, պետք է օրենքին պատասխան տան: Հիմա Ղարաբաղ չկա, արխիվը վառած է, իրենց խելով ոչ ոք չի կարող իրենք քննի: Բաքուն մինչև պատերազմը պատրաստ է եղել իմ առաջարկներ փաթեթը քննարկելու հետ»,- ասել է Բաբայանը:

Ով է Սամվել Բաբայանին լիազորել Բաքվի հետ բանակցություններ վարել: Եվ ինչու Ադրբեջանը չի ուզում Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել Հայաստանի հետ:

«Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը: Այսինքն Ղարաբաղի խնդիրը համարում է իր ներքին խնդիրը և պատրաստ չէ քննարկել ՀՀ-ի հետ: Սա այլ հարց է: Իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդն իր ընտրած ղեկավարով բանակցում է Ադրբեջանի հետ՝ դա այլ հարց է: Արցախի սահմանադրությամբ նախագահը միակ արտաքին քաղաքականություն վարողն է, որը ինձ՝ Սամվել Բաբայանիս տվել է բանակցելու հնարավորություն և դրա մասին ես ասել եմ ժամանակին պառլամենտում Արայիկ Հարությունյանի ներկայութմաբ: Բոլորը լսել և ձայն չեն հանել: Շրջվել են Հարությունյանը, նա գլխով ասել է այո, դրանով ավարտվել է: Հիմա ի՞նչ է պատահել  5-րդ շարասյուը ինչի է էդպես գոռգոռում, հիվանդացե՞լ է»,- պատասխանել է Բաբայանը:

Թեմայի այլ նորություններ