ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկին կվիրահատվի. նրա վիճակը գնահատվում է կայուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Արարատ 16°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկին կվիրահատվի. նրա վիճակը գնահատվում է կայուն

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկին կվիրահատվի. նրա վիճակը գնահատվում է կայուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կրկին կվիրահատվի:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։ Նա հավելեց, որ ԱԺ նախագահի վիճակը գնահատվում է կայուն, գնում է դեպի ապաքինման: Այս ընթացքում Միրզոյանը մի քանի անգամ վիրահատվել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ցուցարարները Կառավարության շենքը ջարդուփշուր անելուց հետո շարժվել էին կառավարական առանձնատներ, որտեղ շրջափակել էին Արարատ Միրզոյանի ավտոմեքենան՝ թույլ չտալով առաջ շարժվել եւ պահանջելով իջնել մեքենայից: Երբ որոշ ժամանակ անց Միրզոյանն իջել էր եւ զգոնության կոչ արել, ակցիայի մասնակիցները, չհետեւելով դրան, հարձակվել էին նրա վրա եւ դաժան ծեծել: Րոպեներ անց արդեն Արարատ Միրզոյանը արնաշաղախ ընկել էր գետնին: 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում 6 անձ է ձերբակալվել:

Թեմայի այլ նորություններ