ԱԺ-ն ընդունեց նախագիծ՝ ուղղված ինքնակամ կառույցների շինարարության դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ԱԺ-ն ընդունեց նախագիծ՝ ուղղված ինքնակամ կառույցների շինարարության դեմ

ԱԺ-ն ընդունեց նախագիծ՝ ուղղված ինքնակամ կառույցների շինարարության դեմ

Աժ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գևորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գևորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի և Հայկ Ցիրունյանի հեղինակած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ապօրինի շինությունների առկայությամբ:

Հեղինակների համոզմամբ` փոփոխությունների ընդունմամբ Հայաստանում այլևս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ: Ըստ հիմնավորման` նախորդ տարիներին ձևավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության  թույլտվության, իսկ այնուհետև դիմում  համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով:

Պատճառն այն է, որ ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ է կատարվում և ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:

Հետևաբար առաջարկվեց փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում՝ այն շարադրելով  նոր խմբագրությամբ: Փոփոխությամբ կապահովվեն և' տնտեսվարող սուբյեկտների, և' քաղաքացիների իրավունքները՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, և'  համայնքի իրավունքը` ապամոնտաժելու ինքնակամ կառույցները՝ առանց վարչական վարույթ իրականացնելու:

Նախատեսվում է նաև, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կրելու է կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում է նաև ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:

Հարցուպատասխանի ձևաչափում զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ նախագծի ընդունումից հետո պետական կամ համայնքային պատկանելության հողամասի վրա ինքնակամ կառուցված որևէ կառույց օրինականացման ենթակա չի լինելու և ապամոնտաժվելու է:

Պատգամավոր Արթուր Դավթյանը հայտնեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Պատգամավորն էլ իր հերթին կարծում է, որ նախագիծը չի լուծելու այն խնդիրը, ինչին միտված է: Ըստ նրա` ինքնակամ կառույցի հետագա ճակատագիրը պետք է տնօրինի հողամասի տերը` որոշելով` ապամոնտաժե՞լ կառույցը, թե՞ օգտագործել այլ նպատակով:

Դրական չէր նաև Կառավարության դիրքորոշումը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը  նշեց, որ նախագծի բազմաթիվ դրույթներ խնդրահարույց են, մասնավորապես չի հստակեցվում, թե ինչ է լինելու այն ինքնակամ կառույցների ճակատագիրը, որոնց մի մասը գտնվում է պետական կամ համայնքային պատկանելության հողամասերի վրա: Նաև չի հստակեցվում` ինչպես է որոշվելու, թե երբ է կառուցվել տվյալ ինքնակամ կառույցը, քանի որ, ըստ նախագծի, քանդման ենթակա են լինելու օրենքի ընդունումից հետո կառուցված շինությունները:

Նա խորհրդարանականներին հորդորեց ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց:

Թեմայի այլ նորություններ