ԱԺ-ն քննարկել է «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    37 կմ/ժ
  • Լոռի 13°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    66%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    79%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱԺ-ն քննարկել է «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը

ԱԺ-ն քննարկել է «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը

««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով նախատեսվում է օրենքում օգտագործվող հասկացությունների եւ այլ դրույթների բովանդակությունից հանել «հետպատժյա փուլ» հասկացությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պրոբացիայի ծառայության կողմից պատժի կրումից հետո մինչեւ դատվածության մարումը կամ օրենքով սահմանված կարգով դրա վերացումը գործառույթներ չեն իրականացվում:

Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է նախատեսել դրույթ, ըստ որի՝ եթե էլեկտրոնային հսկողության սարքավորումները տեխնիկական պատճառներով հնարավոր չէ տեղադրել դատական ակտում նշված՝ տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված վայրում, կամ մեղադրյալը չի հանդիսանում դատական ակտում նշված տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված տան կամ բնակարանի սեփականատերը, իսկ սեփականատերը չի տալիս իր տանը կամ բնակարանում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ տեղադրելու համաձայնություն, ապա Պրոբացիայի ծառայությունը չի տեղադրում էլեկտրոնային հսկողության սարքավորումները եւ անհապաղ դրա մասին հայտնում է վարույթն իրականացնող մարմնին:

Պատգամավորը տեղեկացրել է, որ նախատեսվում է մեկ այլ դրույթ եւս, ըստ որի՝ պրոբացիայի շրջանակում հոգեբանական օգնությունը ցույց է տրվում համապատասխան դատական ակտի հիման վրա՝ Պրոբացիայի ծառայության կողմից հոգեբանական կազմակերպությունների ներգրավման միջոցով, իսկ հոգեբանական օգնություն ցույց տվող կազմակերպություններն ընտրվում են գնման համապատասխան ընթացակարգերի իրականացման արդյունքում:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կարեւորել է նաեւ այն դրույթը, որով պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված զինծառայողի նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա զորամասի հրամանատարությունը: Այն դեպքում,  երբ իրավասու մարմիններից ստացված տեղեկությամբ հաստատվում է պրոբացիայի շահառուի՝ զինված հակամարտության արդյունքում ռազմական գործողություններին մասնակցությունը, որի հետեւանքով վերջինս անհետ կորել է եւ նրա գտնվելու վայրն իրավասու մարմիններին պարզել չի հաջողվել պրոբացիայի շահառուի՝ հետախուզում հայտարարելուց մեկ տարված ընթացքում, տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը տեղեկացրել է, որ ներկայացվող օրենքի նախագիծը միտում ունի կարգավորելու օրենքի գործողության ժամանակահատվածում կիրառության արդյունքում վեր հանված մի շարք խնդիրներ: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ ունի դրական կարծիք:

Թեմայի այլ նորություններ