Այստեղ եմ հատկապես էթնիկ զտումների ենթարկված ԼՂ հայերի իրավունքների պաշտպանության նպատակով. Քերոլայն Քոքսն ԱՄՆ-ում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Այստեղ եմ հատկապես էթնիկ զտումների ենթարկված ԼՂ հայերի իրավունքների պաշտպանության նպատակով. Քերոլայն Քոքսն ԱՄՆ-ում է

Այստեղ եմ հատկապես էթնիկ զտումների ենթարկված ԼՂ հայերի իրավունքների պաշտպանության նպատակով. Քերոլայն Քոքսն ԱՄՆ-ում է

Միացյալ Նահանգներում է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Վաշինգտոնում նա հանդիպել է օրենսդիրների հետ, քննարկումներ ունեցել Պետքարտուղարությունում։ Բարոնուհի Քոքսն այցելել է տեղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի։

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա նշել է, որ ԱՄՆ այցի հիմնական նպատակն է խոսել Ղարաբաղյան հիմնահարցի և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին։

«Լուրեր» թղթակցի հետ զրույցում նա շեշտել է, որ պետք է միջազգային դերակատարներին ավելի հստակ ներկայացվի Հայաստանի կարևոր դերը աշխարհաքաղաքական ներկայի վերադասավորումների պայմաններում։

Բարոնուհի Քոքսին ուղեկցում են Ստեփանակերտի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, բրիտանացի հոգևորականներ, Քոքսի ղեկավարած ՀԱՐԹ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ։

«Լորդերի պալատում իմ պարտականությունն է աջակցել հետապնդումների ենթարկվող ժողովուրդներին։ Հայերը հիմա մեծ ճնշման են ենթարկվում։ Այստեղ եմ հայերի և հատկապես էթնիկ զտումների ենթարկված՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության նպատակով։ Ես չտեսնված համակրանք ունեմ հայ ժողովրդի հանդեպ, որը տառապել է դարեր շարունակ»,- ասել է բարոնուհին:

Թեմայի այլ նորություններ