Այսօր արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի. ՀՀ ոստիկանության շտաբի պետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Այսօր արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի. ՀՀ ոստիկանության շտաբի պետ

Այսօր արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի. ՀՀ ոստիկանության շտաբի պետ

Առավոտյան 8.00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:

«Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 1 դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը՝  մարզերում: 7 հաղորդումները վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, գույքը դիտավորությամբ վնասելուն, մարմնական վնասվածք հասցնելուն»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի:

Թեմայի այլ նորություններ