Այլ մարմինների կրճատված հաստիքները կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին. Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Այլ մարմինների կրճատված հաստիքները կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին. Բադասյան

Այլ մարմինների կրճատված հաստիքները կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Կառավարության նիստում հաստատված օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե:
 
«Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե․ այն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:
 
Կոմիտեի ստեղծման համար նախատեսվող ֆինանսական միջոցների վերաբերյալ թյուրընկալումները բացառելու համար տեղեկացնեմ, որ թեև Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացված մարմնի ստեղծումը պայմանավորված է երկրում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, այդուհանդերձ, ՀՀ պետական բյուջեից ծախսերի նախատեսումը բացարձակ բնույթ չի կրելու: Մասնավորապես,
 
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու կրճատել այլ մարմինների հաստիքները և դրանք փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին:
 
Հ․Գ․Ծախսերի մեծ մասը կապիտալ բնույթի են, իրականացվելու են նաև դոնորների աջակցությամբ (2021-2023 թվականների ընթացքում), որոնք գումարը փոխանցելու են պետական բյուջե, և բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես արդարադատության ոլորտի նպատակներով, ինչպես սահմանված է համապատասխան համաձայնագրերում»,- ասված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ